Հայերեն   English   Русский  

Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել


  
դիտումներ: 62

Դեկտեմբերի 6-ին, ժամը 08:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 4/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել` 09:11-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վարդան Ս.) շարժիչի հատվածը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: