Հայերեն   English   Русский  

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է․ Գաբրիել Բալայան


  
դիտումներ: 112

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր սահմանների մեջ է՝ ոչ նվազել է, ոչ ավելացել է։ Եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ ԱՀ հյուսիս-արեւելյան շրջանում մահացել էր մեկ զինծառայող եւ եւս մեկը վիրավորվել է, որին շատ խիստ պատասխանել են ԱՀ զինված ուժերը, այլ արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարարը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: