Հայերեն   English   Русский  

Մահացել է հայտնի աստղագետ Երվանդ Թերզյանը


  
դիտումներ: 386

ԱՄՆ-ում նոյեմբերի 25-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը: Նա 80 տարեկան էր:

Թերզյանը հայտնի է աստղերի էվոլյուցիայի ոլորտում իր հետազոտություններով եւ հեռավոր գալակտիկաների միջեւ գազակերպ ջրածնի հայտնագործությամբ՝ գտածո, որը ցույց է տալիս միջգալակտիկական տարածությունում անտեսանելի նյութի առկայությունը: Նա 235 գիտական աշխատությունների հեղինակ է եւ 7 գրքի խմբագիր է: Նա անցյալ տարի արժանացել էր ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգեւին:

Թերզյանը ծնվել է 1939 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Նա մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Եգիպտոսում: Ընդունվել է Կահիրեի Ամերիկյան համալսարան, այնուհետեւ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: