Հունաստանը Լիբիայի դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել Թուրքիայի հետ կնքված հուշագրի պատճառով
Պաշտոնական հաղորդագրություն Հունաստանի ԱԳՆ-ից այս մասին առայժմ չկա, ՏԱՍՍ-ն այս տեղեկությունը հայտնում է հենվելով տեղի ԶԼՄ-ների հաղորդումների վրա, ըստ որոնց, Հունաստանը խիստ բացասական է արձագանքել Թուրքիայի և Լիբիայի ստորագրած փոխըմբռնման հուշագրին իրենց միջև եղած ծովային գոտու սահմանափակման մասին:
Հունաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նիկոս Դենդիասը հայտարարել է երկուշաբթի, որ Լիբիայի դեսպանը անցանկալի անձ կհայտարարվի և կարտաքսվի Հունաստանից, եթե մինչև ուրբաթ չներկայացնի այդ փաստաթղթի տեքստը: Երեկ՝ հինգշաբթի, Հունաստանի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպան Բուրակ Օզուգերգինին այդ հուշագրի վերաբերյալ բացատրություն ստանալու համար: Երկուշաբթի Հունաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Գեննիմատասը հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է ծովային գոտու իրավունքից զրկել Կրետե, Ռոդոս և այլ հունական կղզիները ծովային գոտիների սահմանափակման փոխըմբռնման մասին Լիբիայի հետ կնքած երկկողմ հուշագրի միջոցով, բայց այդ համաձայնությունը, որ Լիբիայի կողմից ստորագրել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը, զուրկ է միջազգային օրինականությունից: