Հայերեն   English   Русский  

Բրիտանիայում շունը փրկել է տիրուհու կյանքը


  
դիտումներ: 450

Բրիտանիայի Փրեսթոն քաղաքում լաբրադորը փրկել է տիրուհուն, որը ընկնելու հետևանքով լուրջ վնասվածք է ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով The Sun-ին:

Կինն ընկել է իր տանը աստիճաններից և չի կարողացել ինքնուրույն վեր կենալ, անգամ շարժվել: Եվ 36-ամյա բրիտանուհին հրաման է տվել իր շանը՝ Բենթլիին իր մոտ բերել դստերը, որն այդ պահին ականջակալներով մուլտֆիլմ էր նայում և չէր լսում մոր կանչերը:

Լաբրադորն անմիջապես վազում է աղջկա սենյակ, հանում նրա ականջակալները և գիշերազգեստից քաշելով տանում է մոր մոտ: Այնուհետև գտնում է բջջային հեռախոսը, որով 6-ամյա աղջիկը զանգում է փրկարար ծառայություն: Շունը չի հեռանում տիրուհուց մինչև բուժաշխատողների գալը:

Կնոջը հիվանդանոց են տանում մեջքի և ողնաշարի վնասվածքներով:

Ինչպես խոստովանել է կինը, ինքը վաղուց էր լաբրադորին սովորեցրել գարեջուր բերել սառնարանից և բջջային հեռախոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: