Հայերեն   English   Русский  

Մ՞ի ընկեք ներդրումների թվերի ու թույլտվույթունների քանակի հետեւից, այլ մտածեք կայուն ու որակյալ քաղաքային միջավայր ունենալու մասին։


Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 314

Վերջին հարցազրույցի ընթացքում խոսել եմ Երեւանում թույլ տրվող սխալների մասին. այսօր աչքովս ընկավ Լեո փողոցի վրա նոր սկսվող (ենթադրաբար) բազմաբնակարան

շենքի առցանց գովազդը, որի հղումը չեմ դնում այլոց բիզնեսին հակագովազդ չանելու համար։ Այդ շենքի գոնե երեւացող մասում չեմ տեսնում ստորգետյա ավտոկայանատեղի, իսկ առաջին հարկերում խանութներ են, որը նշանակում է մայթին զուգահեռ կայանում՝ այն դեպքում, որ այդ մասում գրեթե մայթ չի մնացել։ Հիշեցնեմ Լեո փողոցը փոքր կենտրոնի օղակաձեւ շարժման տրանսպորտային հոսքերի կարեւորագույն բաղադրիչն է։

Մենք դեռ չունենք տեսլական ինչ ենք անում Կոնդի հետ, բայց սկսում ենք նման շինարարություն փակելով Կոնդի պարագիծը։ Իդեպ սա Կոնդ թաղամասի Լեոյի հատվածի նախավերջին բաց հատվածն է։ Սա նույնիսկ իներցիա չի, այլ չգիտեմ ինչ է...

Մ՞ի ընկեք ներդրումների թվերի ու թույլտվույթունների քանակի հետեւից, այլ մտածեք կայուն ու որակյալ քաղաքային միջավայր ունենալու մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: