Հայերեն   English   Русский  

Սպիտակի երկրաշարժից 31 տարի է անցել


  
դիտումներ: 155

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11։41-ին Հայաստանի հյուսիսը ցնցվեց սարսափելի երկրաշարժից։ Սպիտակ քաղաքը գետնին հավասարվեց, Գյումրին ու Վանաձորը նույնպես մեծ վնասներ կրեցին։ Ողբերգությունն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց։ Հազարավոր մարդիկ խեղվեցին, դարձան հաշմանդամ, կորցրեցին ողջ ունեցվածքը։ Հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը գնահատվեց 13 միլիարդ ռուբլի։

31 տարի անց աղետի գոտում դեռևս կան ժամանակավոր տնակներում ապրող ընտանիքներ։ Մինչ օրս ավերիչ երկրաշարժի հեևանքներն ամբողջությամբ վերացված չեն, և աղետի գոտին լիարժեք վերականգնված չէ։

Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ աղետի գոտու խնդիրների լուծման համար հատկացվել է 3 մլրդ դրամ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: