Հայերեն   English   Русский  

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ


  
դիտումներ: 365

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:48-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան քաղաքներում մառախուղ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: