Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են


  
դիտումներ: 441

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում:

Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իր մեքենան ունի «1.3 բա­լոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դի­մաց: Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ:

Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմ­ված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պա­հանջում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականաց­նում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով վաճառելու պատճառը:

Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: