Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են


  
դիտումներ: 753

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերություններն այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եւ պարզել 2002 թվականից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել:

Ըստ քաղաքային իշխանության պատասխանի՝ «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,6 քմ (619,18 քմ + 670,88 քմ) հողատարածք»:

ԲՀԿ-ից երեկ այս առիթով թերթի հարցերը անպատասխան են մնացել, խոստացել են անդրադառնալ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: