Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի
դիտումներ: 434
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, ով թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել: