Հայերեն   English   Русский  

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են


  
դիտումներ: 677

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Ձերբակալվածների առաջադրվել է մեղադրանք եւ դատարանը որպես խափանման միջոցը ընտրել է կալանավորումը»,- հայտնել են ԱԱԾ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքը «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի մասին է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: