Հայերեն   English   Русский  

​Հարիրին կոչ է անում աջակցել Լիբանանին


  
դիտումներ: 486

Լիբանանի հրաժարված վարչապետ Սաադ Հարիրին երեկ կոչ է ուղղել բարեկամ պետություններին Լիբանանի ներածումների հարցում օգնելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԱԿ մամուլը»:

Քաղաքական և տնտեսական վերիվայրումների այս օրերին, որոնց ընթացքում կանխիկ ամերիկյան դոլարի պակաս է առաջացել Լիբանանում, որպես հետևանք ապրանքների ներկրման լուրջ հարցեր են ծագել, որոնց արժեքը, բնականաբար, դոլարով է:

Հարիրին Լիբանանի բարեկամներին խնդրել է ապահովագրել ներածումների վարկերը, նամանավանդ ուտեստեղենի և հումքի բնագավառներում:

Հարիրին իր խնդրանքն ուղղել է Սաուդյան Արաբիայի թագավորին, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի և Թուրքիայի նախագահներին, Չինաստանի և Իտալիայի վարչապետներին և ԱՄՆ պետական քարտուղարին:

Սա այն պարագայում, երբ նախագահ Աունի՝ պատգամավորների խորհրդակցությունների հրավերը տակավին ուժի մեջ է և վարչապետ նշանակվելու ամենահավանական թեկնածուն Սամիր Խաթիպն է հակառակ այն ընդհանուր կարծիքին, որ Հարիրին է վարչապետ նշանակվելու լավագույն անձն այս հանգրվանում:

Մինչ իշխանությունը զբաղված է այս հարցով, ցուցարարները մերժում են նման բեմադրությունը և անդրդվելի են մնում իրենց պահանջներում, այն է՝ նոր կառավարություն առանց նախկինների մասնակցության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: