Հայերեն   English   Русский  

Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնն է


  
դիտումներ: 385

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել Էստոնիայում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:

Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Գաբրիել Սարգսյանն ուներ ամենաբարձր գործակիցը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9.5 միավորով գրավել է 13-րդ տեղը:

Հայաստանի 2 ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Էստոնիայում կմասնակցեն նաև կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությանը, որի գործակից ֆավորիտը Զավեն Անդրիասյանն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: