Հայերեն   English   Русский  

Դեկտեմբերի 16-ից Կապանի Հ.Ավետիսյան փողոցում գործարկվելու է արագաչափ սարք


  
դիտումներ: 63

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարքը:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: