Հայերեն   English   Русский  

Խորհրդարանը քննարկել է ԵՏՄ ֆինանսական օրենսդրության մասին համաձայնագրի վավերացման հարցը


  
դիտումներ: 69

Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը ֆինանսական շուկայի ոլորտում՝ հետագա գործունեության դյուրինացման համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի նիստում, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրենքի» վավերացման քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շրջանակում հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Կենտրոնական բանկի, նախատեսվում է ստեղծել միասնական ֆինանսական շուկա ծառայությունների ոլորտում (բանկային գործ, ապահովագրության ոլորտ, ծառայություններ արժեթղթերի շուկայում)։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է գործունեության տարբեր տեսակների իրականացման արտոնագրերի փոխադարձ ճանաչում՝ հնարավոր խտրականության բացառման եւ ԵՏՄ անդամ երկրների շուկաների հասանելիության ապահովման համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: