Հայերեն   English   Русский  

«Ամուլսարի պոստեր էին այցելել Ջերմուկի ոստիկանապետը եւ այլ պաշտոնատար անձինք». Շիրակ Բունիաթյան


  
դիտումներ: 82

Երեկ` դեկտեմբերի 8–ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Երեկ` դեկտեմբերի 8–ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Հանդիպման ժամանակ պարոն Գրիգոյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեփավորվեն։

Բացի դա Ամուլսարի տարածք ցանկացած մուտք վնասում է պայքարին` էլ ավելի երկարաձգելով այն։ Խոսակցությունն անցել է քաղաքակիրթ և համերաշխ մթնոլորտում։

Այսօր` դեկտեմբերի 9-ին, մեզ հետ կապ է հաստատել Ջերմուկի ոստիկանապետ Ա. Խաչատրյանը և փոխանցել, որ նախնական տվյալներով ՀՀ փոխոստիկանապետերը, Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ժամը 15:00 ցանկանում են հանդիպել Ջերմուկի Գրանդ Ռեզորթ հյուրանոցում։ Հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ չունենք, ուստի մանրամասներ կհրապարակենք հանդիպումից հետո։ Անկախ բոլոր հանդիպումներից ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: