Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով դատախազների միջնորդությունը
դիտումներ: 399
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք էր հայտնել, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: