Հայերեն   English   Русский  

Արոնյանը զբաղեցրել է 4-րդ տեղը


  
դիտումներ: 90

Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։


Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը պարտվել էր մրցակցին, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին անցկացված արագ շախմատի երկու պարտիաներում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն։ Կայծակնային 4 պարտիայում գրանցվել է 2-2 հաշիվը:
Grand Chess Tour-ի հաղթող ճանաչվեց չինացի Դին Լիրենը, որն ընդհանուր առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: