Ծխելու դեմ պայքարի օրենսդրական փաթեթը հակասում է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին. Բաբկեն Թունյան
Նրա խոսքով՝ հակասությունները հիմնականում կապված են ծխախոտների եւ ծխախոտի արտադրանքի բոլոր տեսակների համար միատեսակ տուփերի պահանջի հետ, ինչը պետք է ուժի մեջ մտնի միայն 2024 թվականի հունվարի 1-ից։
Միեւնույն ժամանակ, Թունյանը նշել է, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ, մասնավորապես, հրաժարվել է այդ արտադրանքի բոլոր տեսակների համար ծխախոտի միասնական ու միատեսակ տուփի ներդրման կետից՝ անկախ դրանց անվանումից ու արտադրող ընկերությունից։ Բացի այդ, առողջապահության նախարարությունում հրաժարվել են հանրային սննդի վայրերում ծխախոտի վաճառքի արգելքից, քանի որ դա, խորհրդարանականների կարծիքով, կարող է հանգեցնել ստվերային շուկայի առաջացման եւ «ինքնափաթաթման», ինչը նույնպես վնասակար է առողջության համար։
Բայց, պատգամավորի խոսքով, այդ լրացումները կմտցվեն միայն երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում, իսկ առայժմ նա կոչ է անում գործընկերներին աջակցել եւ քվեարկել օրենսդրական նախաձեռնության օգտին այսպիսի՝ դեռ թերի մշակված տեսքով։