Հայերեն   English   Русский  

Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին


  
դիտումներ: 155

Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին նշվող իրադարձությունների խորհրդի մասին:

ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական օրենքի գործառույթներն ու ընդգծել նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման երաշխավորման գործում: «Սահմանադրությունը յուրահատուկ համաձայնագիր է քաղաքացիների միջև, որը սահմանում է պետության և քաղաքացու փոխհարաբերությունները»,- նշել է Ա. Ղուլյանը:

Գիտական սեմինարին ելույթ են ունեցել ԱրՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և դասախոս Արմինե Դանիելյանը: Սեմինարին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ Գեորգի Սահակյանը, Վիտյա Յարամիշյանը, Վալերի Ավանեսյանը, դասախոսներ և ուսանողներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: