Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը քննարկել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 326

Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը նախագահել է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը։ Օրակարգային գլխավոր հարցը ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն էր։

Հիշեցնենք, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է ս.թ. նոյեմբերի 15-ից, երբ հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը դադարեցրեց անդամակցությունը ՀԽ-ին:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է ընտրի նոր նախագահ, սակայն երկու անգամ (նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-ին) հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով հրավիրված նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով։ Հանձնաժողովի այն անդամները, որոնք ներկա են գտնվել դեկտեմբերի 4-ի նիստին, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով գրավոր դիմել են Հանրային խորհուրդ՝ խնդրելով քննարկել ստեղծված իրավիճակը և լուծումներ գտնել։

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Հանրային խորհրդի նիստում որոշվել է, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության կազմակերպչական հարցերով կզբաղվի խորհրդի այն կազմը, որը նշանակվել է վարչապետի կողմից։ Աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ևս մեկ նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով։ Երրորդ անգամ քվորման պատճառով նիստի չկայացման դեպքում Հանրային խորհուրդը կքննարկի հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու հարցը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: