Հայերեն   English   Русский  

Քննարկվել է շինարարության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման հարցը


  
դիտումներ: 98

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների տնօրենների և ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են շինարարության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման՝ շինարարական հրապարակների պարսպապատման, շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով շինությունները ծածկելու, ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով տեղափոխելու, շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար ջրելու, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալու, շինարարական հրապարակի սահմաններից դուրս կեղտաջրերի թափանցումը բացառելու, սորուն նյութերը (ավազը, ցեմենտը, գաջը) փակ տարածքներում պահեստավորելու կամ անթափանց թաղանթներով ծածկելու, շինարարական աղբը դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղիով տեղափոխման վերաբերյալ հարցեր, ինպես նաև հողի բերրի շերտի օգտագործման, հաշվառման, պահպանման կարգերը։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Վ.Ավետիսյանը հայտնել է իր պատրաստակամությունը օրենքի շրջանակներում մշտապես օժանդակել տնտեսավարողներին և իր լիազորության շրջանակներում հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: