Հայերեն   English   Русский  

​«Դե թող աղոթի». Վրաստանի վարչապետը Կենսաթոշակի հիմնադրամի ղեկավարի հեռանալու մասին


  
դիտումներ: 384

Վրաստանի կենսաթոշակի հիմնադրամի ղեկավար Լևան Սուրգուլաձեն, որ հրաժարական է տվել, իր գործարկած թոշակային բարեփոխմանը կօգնի աղոթքով:

Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի հեռուստատեսության 1-ին ալիքին, այդ մասին երեկ՝ դեկտեմբերի 9-ին, պատմել է լրագրողներին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Մարդն ասաց, որ ցանկանում է հեռանալ, մենք հո չենք կարող նրան ստիպել աշխատել: Նա խոստացավ մեզ, որ աղոթելու է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ թոշակային բարեփոխումը Վրաստանի համար «սոցիալական կայունության անկյունաքարն» է, իսկ Սուրգուլաձեն լավ էր կատարում իր աշխատանքը:

Թոշակային բարեփոխումը Վրաստանում գործարկվել է 2019 թ. հունվարին, որով աշխատող բնակչությանը և գործատուներին պարտավորեցրել են աշխատողների ամսական աշխատավարձի 2 տոկոսը հատկացնել թոշակի կուտակային մասին: Նույնքան խոստանում է ավելացնել պետությունը:

Ծրագրից կարող են դուրս գալ 40-ն անց անձինք: Այդ իրավունքից մինչև օգոստոս օգտվել է գրեթե 150 հազար մարդ, ևս 215 հազար մերժում են ստացել, քանի որ չափից ավելի ուշ են հայտարարել, որ չեն ցանկանում մասնակցել դրան:

Սուրգուլաձեն խնդրել է ազատել իրեն պաշտոնից 2020 թ. հունվարի 16-ից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: