Հայերեն   English   Русский  

Սարգիս Օհանջանյանը ազատ է արձակվել


  
դիտումներ: 49

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

Նշենք, որ փաստաբան Արամ Վարդեւանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել էր։ Օհանջանյանին դիմավորելու էր գնացել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, Սարգիս Օհանջանյանի մանկահասակ որդին, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էին այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո: Նարեկ Մութաֆյանն առայժմ գտնվում է կալանքի տակ։

Նշենք, որ նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: