Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Գ. Հասրաթյան և Շիրազի փողոցների խաչմերուկում. տուժածներից մեկը Հնդկաստանի քաղաքացի է


  
դիտումներ: 65

Դեկտեմբերի 10-ին, ժամը 01:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Հասրաթյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հրաչ Հ.) և «Mitsubishi Eclipse» (վարորդ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Շոբիթ Կ. Ս., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Eclipse» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մուսկան Ք., ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են «Mitsubishi Eclipse» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: