Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկացել է ցած նետվել շենքի տանիքից
դիտումներ: 111
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանների ուժերով կանխվել է Արա Հ.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն հեռախոսազանգով ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: