Հայերեն   English   Русский  

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իսակովի պողոտայում


  
դիտումներ: 168

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև՝ լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: