Հայերեն   English   Русский  

Վարչապետը ցավակցական նամակ է հղել Վաղարշակ Հարությունյանին՝ նրա եղբոր մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 114

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Հարությունյան,

խորը ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել Հարությունյանի բոլոր մտերիմներին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: