Հայերեն   English   Русский  

Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր


  
դիտումներ: 182

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:

Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների և հարակից այլ հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին: Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:

Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը և հանձնարարել նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: