Հայերեն   English   Русский  

Մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել շուրջ 106,5 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն


  
դիտումներ: 283

Հայաստանի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299-ով ավելի ՀԴՄ կտրոն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. հունվար-նոյեմբերի ամիսներին 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, և այս ավելի գրված ՀԴՄ կտրոններով ավելի է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: