Հայերեն   English   Русский  

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծին


  
դիտումներ: 291

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ ընդունված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծին: Դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո որոշ տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել օրենքի նախագծում:

«Ներկայացված առաջարկները տեխնիկական բնույթ ունեն, մենք ընդունում ենք այդ առաջարկները»,- նշեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատությաննախարար Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշեց, որ նախատեսվում է «Սահմանադրականդատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածըլրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածովնախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրականդատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրականդատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմիցմինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորություններըդադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարմանտարիքը լրանալը, նա ստանում էկենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբհաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացությունէ ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնցգումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենցդիրքորոշումը հայտնել են նամակով: ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգիներդրման օրինագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով: Օրենքի նախագծի երկրորդընթերցումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: