Դեմոկրատները պաշտոնապես մեղադրել են Թրամփին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներն արգելակելու համար
Առաջինը նրանք բնութագրել են որպես իշխանության չարաշահում: «Պաշտոնն օգտագործելն անձնական շահ ստանալու համար՝ անտեսելով կամ վնաս հասցնելով ազգային շահերին, օրենքի խախտում է, որը կարող է հարուցել նախագահի ինփիչմենթը»,- հայտարարել է Նադլերը:
Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է Ներկայացուցիչների պալատի հետաքննությանը խոչընդոտելուն: Նշվում է, որ Թրամփն արգելափակել է մի շարք պաշտոնյաների ցուցմունք տալը, ինչպես նաև կոնգրեսմեններին փաստաթղթեր տրամադրելը:
Նադլերը բացատրել է, որ ավելի ուշ՝ այս շաբաթ, մեղադրանքի այդ կետերը կքքնի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն: Կոմիտեի անդամները պետք է որոշեն, թե համարում են արդյոք հիմնավոր այդ մեղադրանքները: Այնուհետև Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով պետք է քվեարկի եղած մեղադրանքների հիման վրա իմփիչմենթ հայտարարելու հարցը: