Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը


  
դիտումներ: 38

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեև ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թևոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել և չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:

Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլեւս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարեւոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: