Հայերեն   English   Русский  

Թրամփը 2 մլն դոլար հատուցեց բարեգործական հիմնադրամից իր քարոզարշավը ֆինանսավորելու համար


  
դիտումներ: 171

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատարանի որոշմամբ 2 մլն դոլար վճարեց իր Trump Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներից 2016 թ. ընտրական քարոզարշավը ֆինանսավորելու պատճառով:

Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով NBC News-ին: Վերջինս մեջբերել է Նյու Յորքի ընտրյալ գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի խոսքը.

«Ոչ միայն Trump Foundation-ն է փակվել խախտում կատարելու համար, այլև նախագահն է ստիպված եղել 2 մլն վճարել բարեգործական միջոցները ոչ նպատակային՝ հանուն սեփական քաղաքական շահերի օգտագործելու համար: Բարեգործությունը [սեփական] նպատակին հասնելու միջոց չէ, ուստի այդ կորուստները խոսում են նախագահի կողմից իշխանությունը չարաշահելու մասին և ոչ առևտրային [կազմակերպությունների] հաղթանական են, որոնք հետևում են օրենքին»:

Բանն այն է, որ նոյեմբերին Նյու Յորքի դատարանը պարտավորեցրեց ԱՄՆ նախագահին հօգուտ մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների 2 մլն դոլար վճարել որպես վնասների հատուցում, որոնք նրանք կրել էին Թրամփի գործողությունների պատճառով:

Թրամփի դեմ հայցը ներկայացրել են 2018 թ., որում պնդում կար այն մասին, որ ԱՄՆ նախագահը և նրա երեք զավակները խախտել են ընտրական քարոզարշավների ֆինանսավորման օրենքը՝ չարաշահելով բարեգործական հիմնադրամների հարկային արտոնությունները և Trump Foundation-ն օգտագործելով որպես «չեկային գրքույկ» Թրամփի նախագահական քարոզարշավին սպասարկելու համար:

Անցած տարվա դեկտեմբերին՝ դատաքննությունից հետո, Թրամփը համաձայնեց փակել իր Trump Foundation բարեգործական հիմնադրամը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: