Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ը չկարողացավ պնդել, որ Saudi Aramco-ի օբյեկտները հրետակոծել է Իրանը


  
դիտումներ: 526

ՄԱԿ-ն այս պահին չի կարող պնդել, որ այն հրթիռները և անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվել են սեպտեմբերին սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհելիս, իրանական են եղել: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ներկայումս հնարավոր չէ անկախ հիմքով պնդել, որ այդ գրոհների ժամանակ օգտագործված թևավոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերն իրանական ծագում ունեն»,- գրել է նա կազմակերպության Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում:

Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները նման եզրակացության են հանգել օգտագործված զենքի բեկորներն ուսումնասիրելուց հետո:

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները և Սաուդյան Արաբիան մեղադրում էին Իրանին Saudi Aramco ընկերության նավթային օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ին կատարված գրոհի համար: Ընդ որում, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի հուսիտների խմբավորումը, իսկ Իրանը ժխտում է իր մասնակցությունը գրոհներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: