Հայերեն   English   Русский  

Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65 մլն դրամ. Տիգրան Վիրաբյան


  
դիտումներ: 139

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ

երգիչ Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65 մլն դրամ։ Գումարի մեջ մտնելու են դեկորացիայի, բեմական ձևավորման և հրավառության ծախսերը։

«Հաշվի առնելով անցկացումը և այն, թե ինչպիսի արտիստ է ելույթ ունենալու, կարելի է ասել, որ գումարն այնքան էլ մեծ չէ»,- ավելացրել է նա ի պատասխան հասարակությունում ուժեղացող քննադատության։ Վիրաբյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին համերգը վարելու են Սոնա Ռուբինյանն ու Գարիկ Պապոյանը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ։ Կառավարությունը գումարն ավելացրել է մինչեւ 271 մլն դրամ։

Նշենք, որ ընդդիմությունը հանդես է գալիս քննադատությամբ՝ ընդգծելով, որ հսկայական միջոցները կարելի էր ուղղել այլ նպատակների։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: