Հայերեն   English   Русский  

Չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը. Սամվել Ֆարմանյան


  
դիտումներ: 49

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարությունից անտրամաբանական գրեթե ամեն ինչ սպասելի է: Բայց այս մեկն անգամ նման սպասումների սահմաններից է այն կողմ: Ցավոք, չեն հերքվում տեղեկությունները, որ կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը: Այն կազմում է տարեկան 17 մլն. դրամ` փոքրիկ մի ֆիլմի բյուջեից էլ քիչ:

Ավելորդ է կարևորել կամ գնահատանքի խոսքեր ասել այս նախագծի մասին` ամեն ինչ պարզից էլ պարզ է: Կասկած չունեմ, որ ինտելեկտուալ այդ բացառիկ հեռուստանախագիծն ամեն դեպքում կշարունակի մնալ եթերում` լինի պետական աջակցությամբ, թե մասնավոր ընկերությունների հովանավորչությամբ:

Ինքս պատրաստ եմ հնարավոր ամեն կերպ լինել նախագծի աջակիցների շարքում:

Հ.Գ. Քաղաքականության և ինտելեկտի վերջնական ապահարզանի, քաղաքական խուժանության ողբերգական տիրապետության մեր օրերում նման նախագծերը հույսի պատուհաններ են, և պիտի շարունակեն ամեն գնով մնալ եթերում` ցույց տալու ու հուշելու հասարակությանը, որ առաջընթացի բանալին գիտելիքն ու ինտելեկտն է, որ մարդուն ոչինչ այդպես չի գեղեցկացնում, որքան նրա ինտելեկտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: