Նունե Սարգսյանը նշանակվել է Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան
դիտումներ: 415
«Հիմա ես պատվով պետք է կրեմ այս անունը: Այո՛, կլինեմ պաշտպան, բայց չեմ կարծում, որ արտակարգն ինձ համար է: Արտակարգը մեր երեխաներն են, նրանք հրաշք են: Ամեն երեխա ինչ-որ տաղանդ ունի, նրանք որպես դատարկ տախտակ չեն ծնվում: Հատկապես Հայաստանում խնդրում եմ ծնողներին՝ գտնել այդ տաղանդը, փայփայել ու աճեցնել այն, որպեսզի երեխան կատարելագործի այն և ծառայեցնի մեր պետությանը: Հայաստանի համար կարևոր է անհատների տաղանդը: Ես իմ համեստ ներդրումը կբերեմ մեր երեխաների առողջության ու անհոգ մանկության մեջ»,- ասաց Նունե Սարգսյանը: