Հայերեն   English   Русский  

Հերթը հասավ Ռուբեն Հայրապետյանի՞ն. ոստիկանությունը նյութեր է պատրաստում


  
դիտումներ: 215

Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայրապետյանը մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքների ընթացքում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ոստիկանության 6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Օպերատիվ տեղեկություններ են ստացվել։ Նյութեր են նախապատրաստվում»,– ասաց նա։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Թե կոնկրետ որ կազմակերպություններն են հայտնվել իրավապահների թիրախում, Ջանոյանը չհստակեցրեց` նշելով, որ այդ ամենը հայտնի կդառնա նյութերի նախապատրաստման ավարտին։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: