Հայերեն   English   Русский  

Ես սրտատրոփ սպասում եմ իմ մյուս հանդիպմանը ճանապարհային ոստիկանության հետ


Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 328

Մի դեպք էր եղել, որի մասին հաստատ նախկինում նույն օրը կգրեի ՖԲ-ում, բայց ինչպես շատերես ենք անում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, մտածում ես չգրես, որ չասեն հակահեղափոխական ես։

Բայց քանի, որ այսօր անհիշելի ժամանակներից առաջին անգամվա համար անտեղի տեղը կանգնեցվել եմ ճանապարհային ոստիկանի կողմից ու անտեղի տեղը տուգանվել, ապա որոշեցի երկու դեպքի մասին էլ գրել։

Ինձ ճանաչողները գիտեն, որ մի տաս տարի կլինի ինչ գարաժ մտնելիս նույնիսկ ռեֆլեքսորեն գցում եմ ամրագոտին, իսկ այսօր կանգնացնում է ու ասում կարմիր լույսի տակ ինձ թվաց գցած չես։ Ու այդքանից հետո հպարտ տուգանք գրեց, ու դեռ մի հատ էլ ուզում էր, որ ես ստորագրեմ։ Սա միգուցե հեչ, մտածում ես մարդ ա պատահում ա։

Իսկ ավելի հետաքրքիր, այն փաստն է, որ արդեն երեք կամ չորս տարի ա, ինչ ես մեքենայիս տեխնիկական կտրոն ստանում եմ առնցանց e-payments համակարգով։ Միշտ ստացել եմ առավելագույնը երեք օրվա ընթացքում փոստով, իսկ մի անգամ մեկ օրվա ընթացքում որը զարմացել էի։ Արդեն տաս օր ա, ինչ վճարել եմ, ու պետք ա գա։ Միակ անգամ որ բախտս բերեց ու ֆիննախում մի հատ 90-ականների մունաթ տոնով կին ասեց, որ իրենք միայն գումար ստացողն են, իսկ բուն կտրոնը տարածքայինն ա տալու, ասեց այնտեղ զանգեմ։ Իսկ երբ ասեցի, բա ինչու եք ձեր համարը գրել, ասեց եկեք մեզ մի ասեք մենք ինչ անենք։

Իսկ տարածքայինում զանգերին չեն պատասխանում, էլ նամակին նույնպես։ Իսկ ես սրտատրոփ սպասում եմ իմ մյուս հանդիպմանը ճանապարհային ոստիկանության հետ, երբ կուզեն տեսնել իմ կտրոնը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: