Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը


  
դիտումներ: 677

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը մասնակցեց Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Շնորհավորելով Ալբերտո Ֆերնանդեսին՝ Գրիգոր Հովհաննիսյանը Արգենտինայի նորընտիր նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: