Հայերեն   English   Русский  

Մեծ է հեռացված անհատների դերը պատմության մեջ, սակայն մի քանի գլուխ ավելի բարձր է այն չհեռացված, տքնաջան, անխոնջ ու աննկատ հերոսների դերը


Դավիթ Վանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 465

Դաշնակցությունից շատերն են հեռացվել, և ոչ ոք չի կարող ասել, որ վաղը իրեն չեն հեռացնելու։ Այսօր բոլորն են խոսում Նժդեհի ու Անդրանիկի մասին,

որպես հեռացված տաղանդավոր քաղաքական այրերի։ Այո, այդպես եղել է, որ Դաշնակցությունից հեռացվել են շնորհալի մարդիկ ու դեռ կհեռացվեն։ Այս է կյանքը։ Այսպիսին է այս կուսակցությունը։ Նորից եմ ասում, վաղը կարող են և ինձ հեռացնել, և քեզ։

Կեցցեն Նժդեհն ու Անդրանիկը, մնացած հեռացված տաղանդավոր գործիչները։ Եւ ես նրանց ցավը տանեմ, ես նրանց շատ եմ հարգում, սակայն Դաշնակցությունը նրանք են, ովքեր մնացել են շարքերում, ովքեր իրենց համեստ են պահել, համապատասխանել են այդ ամուր ու պինդ կանոնադրական շրջանակին, իրենք իրենցով չեն տարվել, առավել ևս տառապել։ Սա է ՀՅԴ 130-ամյա ֆենոմենը, և այն անվերապահորեն, ի հեճուկս որոշ մերօրյա ստահակների, ծառայում է Հայ ժողովրդին։

Մեծ է հեռացված անհատների դերը պատմության մեջ, սակայն մի քանի գլուխ ավելի բարձր է այն չհեռացված, տքնաջան, անխոնջ ու աննկատ հերոսների դերը, ովքեր սպասել են իրենց բաժին կանչին ու իրականցցել են որպես հավաքականության մասնիկ, ամուր պատի մեջ դրված մի, երբեմն, աննկատ աղյուս, երբեմն էլ՝ առաջնորդ, քաղաքական գործիչ ու մտավորական։

Այսօր մոդա է՝ անընդհատ առաջ գնացող քարավանների ետևից շան նման հաչալը։ Նրանք, ովքեր ուզում են քարկոծել այդ անդուլ քարավաններին, անպայմանորեն գովերգում են Անդրանիկին ու Նժդեհին, ապա, հակադրելու համար, կանգ առնում նրանց հեռացված լինելու փաստի վրա։ Իսկ նա, ով կուզենա անաչառ նայել պատմությանը, երբեք այս մեծերին չի զատի Վրացյաններից ու Ահարոնյաններից, Իսահակյաններից ու Թումանյաններից, Ռուբեններից ու Դրոնեներից, Թեհլերյաններից ու Երկանյաններից։ Նրանք բոլորն էլ մերն են։ Սակայն մեկը իրականցել է անհատապես, մյուսը որպես մի պատվո լեգիոնի հավասար անդամ։ Կանգ առեք։

Դեպի Արարատ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: