Հայերեն   English   Русский  

​Հարիրին պնդում է, որ կառավարությունը կազմվի արհեստավարժներով


  
դիտումներ: 290

Հրաժարված վարչապետ Սաադ Հարիրին մնում է անդրդվելի կեցվածքով և պնդում է, որ կառավարությունը գլխավորելու իր պայմանն այն է, որ կառավարությունը կազմվի արհեստավարժներով: Այս մասին երեկ հաղորդել է «ՌԱԿ մամուլը»՝ հղում անելով Հարիրիին մոտիկ աղբյուրներին:

Դեկտեմբերի 10-ը, սակայն, դարձյալ հատկանշվել է ցույցերով և ճանապարհների փակումով՝ որպես բողոք պահանջելով ազատ արձակել օրվա ընթացքում ձերբակալված ցուցարարներին: Ի վերջո, նրանք ազատ են արձակվել փաստաբանների ջանքերով:

Ավելի ուշ՝ գիշերը, ցուցարարները սկսել են պաշարել նախարարների տները, վերջինը՝ ներքին գործոց նախարարի տունը, որտեղ նրանք պահանջել են, որ խաղաղ ցուցարարների կամայական ձերբակալումներ չլինեն, այն դեպքում, երբ նրանց ճնշող ու նրանց վրա հարձակվող ու վրանները քանդող մարդիկ ազատության մեջ են մնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: