Հայերեն   English   Русский  

​ԳԴՀ-ի դեսպանը լքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն առանց մեկնաբանությունների


  
դիտումներ: 339

Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը հեռացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, ուր նա կանչվել էր Գերմանիայից ռուս դիվանագետներին վտարելու պատասխան միջոցների մասին հայտարարելու համար: Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Չնայած լրագրողների մեծ թվին, որոնք խմբվել էին ԱԳՆ-ի շենքի կենտրոնական մուտքի մոտ, գերմանացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանություններից: «Դուք ամեն ինչ կիմանաք պաշտոնական խողովակներով»,- ասել է նա ՏԱՍՍ-ի թղթակցին, երբ վերջինս խնդրել է ճշտել, թե ինչ միջոցներ է ձեռնարկել ՌԴ-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, մինչև դեսպանի հետ հանդիպումն այսօր պետք է պատասխան քայլեր արվեին՝ կապված օգոստոսի 23-ին Գերմանիայում Վրաստանի 40-ամյա քաղաքացու սպանության պատճառով ռուս դիվանագետների արտաքսման հետ:

ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ հայտնել էին, որ Բեռլինի նման քայլերն անպատասխան չեն մնա: Կրեմլում այն կասկածները, թե ՌԴ-ն կարող է առնչություն ունենալ Բեռլինում կատարված սպանության հետ, համարել էին «բացարձակ անհիմն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: