Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է


  
դիտումներ: 60

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Լուրը հաստատեց Քոչարյանի դատապաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: Նա հիվանդանոց տեղափոխվելու պատճառների մասին չխոսեց, սակայն նշեց. «Նախատեսվում է, որ այնտեղ կմնա մի քանի օր, բայց վերջնական որոշումը բժշկինն է»:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանըբժշկական հաստատություն էր տեղափոխվել նաևսեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: