Հայերեն   English   Русский  

Բա էն աճերը, եկամուտների, մուտքերի ավելացումն ի՞նչ եղան


Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 588

Այ, խելացի տնտեսագետներ կան, տնտեսությունից ինձանից մի քանի տասնյակ անգամ ավելի լավ հասկացողներ: Մի հատ կբացատրե՞ք,

էդ ո՞նց է լինում, որ «թալանվածը կոպեկ-կոպեկ» վերադարձնում են, բյուջեի եկամուտները համարյա երկրաչափական պրոգրեսիայով աճում են, արտաքին պահուստներն աճում են ու վափշէ, փողի հարց չկա (ռազ որ մի միլիոն դոլարանոց Նոր տարվա քեֆ են կազմակերպում պրոլետարիատի համար)... ԲԱՅՑ

Էլի վարկ կամ պարտք են վերցնում պետության անունից և մեր բոլորի ու սերունդների հաշվին:
Հա, ու վերցնում են հենց էն անձինք, որ գրեթե ամբողջ գիտակից կյանքը քլնգել են դրսից պարտք անողներին ու պարտք անելը, արտաքին պարտքի չափն ու դրա մեծանալը:
Բա էն աճերը, եկամուտների, մուտքերի ավելացումն ի՞նչ եղան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: