Ո՞վ է 2019 թվականի ամենաազդեցիկ կինը
Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որն առաջին տեղն Է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում Է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում: Իսկ Փելոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի գլխավոր ոգեշնչողն Է: 20-րդ տեղում հաստատվել Է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, զբաղեցրել Է 42-րդ տեղը: Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 53-րդ տեղում, ամերիկացի երգչուհի Ռիհանան՝ 61-րդն Է, իսկ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 81-րդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: