Հայերեն   English   Русский  

«Անկախ»-ի լրագրողը հաղթող է ճանաչվել «Ճամպրուկ 2019» մրցույթում


  
դիտումներ: 698

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել «Ճամպրուկ 2019» միգրացիոն ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրել են 10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորվել 7 անվանակարգերում: «Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենահուզիչ և օրիգինալ պատմության համար:

Մրցույթի հաղթողներն են՝

1. Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ՝

Էլիզա Զաքարյան, Նոյան Տապան հեռուստատեսություն, «Սա հայրենիք է, քաղցր է», https://bit.ly/2LI67ry

2.Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, « Անի պեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերց չվախեցող երեխաները», https://bit.ly/2OJpjac.

Անի Գասպարյան

3.Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Անի Գասպարյան, www.ankakh.com

4.Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Սոնա Մարտիրոսյան, www.medialab.am

5.Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Վաղինակ Ղազարյան, 4plus.org, «Տաթևիկ», https://bit.ly/2LI6Ed2

6.Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ

Լուսինե Ղարիբյան, mediamax.am

« Անծանոթ աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը»,https://bit.ly/345CjeB

7.Հատուկ մրցանակ

Վահե Ներսիսյան, comics.am

ՄԱԿ-իփախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնել են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝

  • 1.«Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողված պատմությունները
  • Անուշ Խաչատրյան, Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ Լուսո ծրագիր
  • «Հասցեն՝ Հայաստան. Ներսես Արսլանյան», https://bit.ly/2sfocX7

2.«Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում»

  • Ուրբանիստա կայքի թիմ, urbnews.com
  • «Մոլդովական ձայներ», https://bit.ly/2LIjM1w
  • 3.Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ»
  • Փիրուզա Խալափյան, 4plus.org
  • «Նատաշա», https://bit.ly/2YGuo6G

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։ Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: