Հայերեն   English   Русский  

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք


  
դիտումներ: 109

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք: Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով որպես Սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող երեք բնակարան, որտեղ օգտվելով տանտերերի անուշադրությունից՝ հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ) : Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: